Իրանը հաստատել է Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 10-ին Թեհրանում նախարարների կաբինետի նիստի ժամանակ հավանություն է տրվել Հայաստանի և Իրանի միջև առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագրին: Նիստը գլխավորել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նախարարների կաբինետը վիզաների չեղարկման հարցով կանոնների հաստատման մասին համապատասխան որոշում է ընդունել դիվանագիտական և սովորական անձնագրեր ունեցողների համար, ինչպես նաև Հայաստանից ճանապարհորդական փաստաթղթեր ունեցողների համար:

Հուլիսի 16-ին Իրանի և Հայաստանի արտգործնախարարները վիզաների չեղարկման մասին համաձայնագիր էին ստորագրել:




Լրահոս