ArmLur.am-ը հայտնել է, որ ցուցարարները Ազատության հրապարակից շարժվում էին Խորենացու փողոց, սակայն երթուղին փոխվեց, և նրանք գնացին դեպի Սարի թաղ:
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ Սարի թաղում կրակոցների և պայթյունի ձայներ են լսվել: Ըստ երևույթին` դրանք գալիս են ՊՊծ գնդի տարածքից:
Այսօր ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հատնել է, որ փոխհրաձգության հետևանքով զինված խմբից անդամներից երեքը տուժել են: