Ռուսական առաջատար լրատվամիջոցները՝ գիշերը Երևանում տեղի ունեցած բախումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերը Երևանում տեղի ունեցած բախումներին ակտիվորեն հետևել, ինչպես նաև դեպքի վայրից լուսաբանել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:

Մասնավորապես, Lifenews-ը գրում է, որ գիշերը ցուցարարների ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել լուսաձայնային նռնակներ կիրառել: Ինչպես նաև հաղորդվում է ավելի քան 60 վիրավորի մասին: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ բախումների ժամանակ վիրավորում ստացած օպերատորը (Lifenews-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը) հիվանդանոց է տեղափոխվել:

«Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայաթյանին, հայտնել է, որ  բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից երկուսը ծանր վիճակում են գտնվում: «Նրանցից մեկի աչքը վիրահատել են, մյուսը այրվածքներ է ստացել»,- ասել է Հայաթյանը:

«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանի խոսքը, ով հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունը կհետաքննի լրագրողների հետ առնչվող բոլոր դեպքերը:

Երևանյան իրադարձություններին անդրադարձել են նաև «Կոմերսանտ»-ը, Russia today-ը,  «Վեդոմոստի»-ն,  «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ:




Լրահոս