Պետք է անապահովին տարբերել ապահովից. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում  ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հանձնարարել է սոցիալապես անապահովներին տարանջատել սոցիալապես ապահովներից ու նրանց համար սահմանել սակագներ, բացի այդ, գյուղատնտեսության վերամշակող ձեռնարկատերերի համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ, ով վարչապետի քայլը շատ ճիշտ որոշում համարեց:

«Իհարկե անապահով խավին պետք է տարբերակել ապահովներից: Սակագնային ներքաղաքականությունը այդ առումով սոցիալական կլինի, ի վերջո մենք սոցիալական պետություն ենք»,-նկատեց տնտեսագետը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս քայլը պետք էր և ժամանակին էր:




Լրահոս