Երկրի տեր ու տնօրեններին Կարեն Կարապետյանը պետք է «ջախջախի»` հակառակ դեպքում հաջողություն չենք ունենա. Լևոն Շիրինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության փոփոխության և նոր նախարարների նշանակման շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Վերջինս նշեց, որ այս պահին մեզ տնտեսական, քաղաքական և այլ մշակութային ծրագրերի ներկայացում և իրականացում է պետք:

Քաղաքագետը նկատեց, որ մեր երկիրը խորը ճգնաժամ է ապրում: Երկրի տեր ու տնօրեններին Կարեն Կարապետյանը պետք է «ջախջախի»` հակառակ դեպքում ոչ մի հաջողություն չենք կարող ունենալ:

«Ինչ վերաբերվում է նորանշանակ նախարարներին, կարծում եմ, եթե ներկայացնեն ծրագրեր, որոնք կլուծեն երկրի առաջնային խնդիրները, ուրեմն շատ լավ է»:

Շիրինյանն անդրադառնալով մարզպետների պաշտոնանկ լինելու մասին լուրերին նշեց, որ միայն վարչապետը գիտի, թե ով է մնալու՝ ով ոչ:

«Անցյալի կենսագրությունով հեղինակությունները մեկընդմիշտ իշխանությունից պետք է  մաքրվեն: Եթե վարչապետը դա չի անելու, ապա իր կատարած ոչ մի քայլ արդյունք չի տա»,- եզրափակեց քաղաքագետը:




Լրահոս