ՊՆ պաշտոնյաները ավիաընկերությունների հետ միասին «պրիմիտիվ գողոթյո՞ւն» են կատարում պետբյուջեից. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսերը ձեռք բերող գերատեսչությունը։ Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երևան-Վիլնյուս-Երևան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով։

Մինչդեռ, եթե նույն ուղղությամբ այսօր որևէ ավիաընկերությունից փորձես տոմս ձեռք բերել, ասենք՝ հոկտեմբերի 1-6-ի համար, այն կարժենա 194-215 հազար դրամ՝ մոտ 2,5 անգամ էժան։ Նույն օրերին ՊՆ-ն Երևան-Բրյուսել-Երևան չվերթի 3 տոմս է ձեռք բերել, յուրաքանչյուրը 478.000 դրամ արժեքով։ Այսօր շուկայից կարելի է այդ չվերթի տոմսը ձեռք բերել 175-220 հազար դրամով։ Կամ Երևան-Լոնդոն-Երևան չվերթի մեկ տոմսը գնել է 523.000 դրամով։ Այն հնարավոր է գնել 216-240 հազար դրամով։ Ընդ որում, նշված է, որ ՊՆ-ն էկոնոմ դասի տոմսեր է գնել, բայց դրանք ունեն բիզնես կամ առաջին դասի արժեք։ Պարզվեց, որ ՊՆ պաշտոնյաները պետության հաշվին գերադասում են օգտվել եվրոպական թանկարժեք և ոչ թե ուկրաինական կամ ռուսական անհամեմատ մատչելի ավիաընկերություններից։ Բացի այդ, չի բացառվում, որ գնվում են առաջնակարգ դասերի տոմսեր, բայց փաստաթղթերում նշվում է էկոնոմ դաս: Գուցե ՊՆ պաշտոնյաները ավիաընկերությունների հետ միասին «պրիմիտիվ գողոթյո՞ւն» են կատարում պետբյուջեից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս