2 մահապարտ ահաբեկիչ իրենք իրենց պայթեցրել են Անկարայում ոստիկանության օպերացիայի ժամանակ, երբ ոստիկանները հրամայել են հանձնվել, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Իրավապահ մարմինների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան:
Անկարայի նահանգապետ Էրջան Թոպադժան հաստատել է դեպքի մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ ահաբեկիչների ինքնությունը հաստատվում է, նախնական տեղեկություններով, նրանցից մեկը կին է: Բացի այդ, նա հայտնել է երրորդ գրոհայինի որոնումների մասին:
Անկարայի նահանգապետը հայտնել է նաև, որ դեպքի վայրում մոտ 200 կգ պայթուցիկ նյութ է հայտնաբերվել: