Խանդի հողի վրա տղամարդը դանակահարելով սպանել է կնոջը, ապա ինքնասպանության փորձ արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Ստեփանյանն ու կինը երկար տարիներ միասին ապրել են Ալավերդի քաղաքում, ամուսինը նկատել է կնոջ տարօրինակ վարքագիծը և նրանից պահանջել ասել, թե որն է նման սառը պահվածքի պատճառը:

Կինը՝ Սերինեն ամուսնուն ասել է, որ սիրեկան ունի և ցանկանում է բաժանվել նրանից: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Ամուսինը չհավատալով կնոջ խոսքերին, շարունակել է խնդրել, որ նա վերադառնա և զբաղվի իրենց երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, իսկ Սերինեն նորից մերժել է: 2015 թվականի հուլիսի 23-ին որդու՝ ժորա Ստեփանյանի հետ, կրկին գնացել է Սերինեի մոտ և խնդրել վերադառնալ: Միայն երեխայի խնդրանքներից հետո նա համաձայնել է և վերադարձել:

Օրեր անց ամուսինը նկատել է, որ կինը նամականեր է գրում և ստանում, իսկ ավելի ուշ լսել է նրա հեռախոսային խոսակցությունը, բարկացած մտել է սենյակ, փակել կնոջ բերանն ու դանակի 10 հարվածներով սպանել նրա:

Դեպքից հետո տղամարդը կոտրել է ջերամաչափի սնդիկն ու այն խմելով փորձել ինքնասպան լինել, հետո զգալով, որ սնդիկը ներգործություն չի ունենում, ցանկացել է գնացքի տակ գցել իրեն:

Նրա եղբորը հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը. ինչից հետո  տղամարդը գնացել է ոստիկանություն և ինքնախոստովանական ցուցմունք տվել:

Սամվելը դատարանում հայտնել է, որ զղջում է իր արարքի համար:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշել է ամբաստանյալ Սամվել Ստեփանյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 9 /ինը/ տարի ժամկետով:




Լրահոս