Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկո Ալարկոնը կշարունակի կարիերան իսպանական թիմում: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ու մադրիդյան ակումբը համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ:
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը: Իսկ Իսկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն «Տոտենհեմ»-ն ու «Միլան»-ը:
Այս ակումբները պատրաստ են նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո: Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում: