ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ ներկայացրեց Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցից:
«Աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել նախագիծը: Պետք է խոստովանեմ, որ անգամ մենք` գիտակցելով այս առաջարկության կարևորությունը, չէինք պատկերացնում, որ այսքան սպասված և պահանջված կլինի մեր կողմից առաջարկվող ոչ ֆորմալ կրթության տեսակը` Հանրապետական կուսակցության պատերի ներքո: Մենք ստացանք 172 հայտ և բազմաթիվ մարդիկ ուշացրել էին դիմումները, կամ էլ տարիքային սահմանափակումների պատճառով չէին կարող դիմել»,-ասաց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: