Պետք է պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի. Շավարշ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայից հետո պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի, մանավանդ ապրիլյան դեպքերից հետո: Անդրադառնալով Ադրբեջանում սպասվող զորավարժություններին, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Դա ընդամենը ուժի ցուցադրում է, մյուս կողմից Ադրբեջանը նաև խնդիր ունի, որ այն, ինչ հրամցվում էր հասարակությանը, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա այդպես չէ և հենց դա հիմք հանդիսացավ զորավարժությունների համար», – նշեց նա:




Լրահոս