Այս պահին իրավիճակն համեմատաբար հանգիստ է. Սենոր Հասրաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:

Նշենք, որ շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:

ArmLur.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ այս պահին իրավիճակն առաջնագծում գնահատվում է բավարար. «Համեմատաբար ավելի հանգիստ են»:

Հավելենք, որ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:




Լրահոս