Նորաձև ամսագրերը մշտապես ներկայացնում են աշխարհի նորաձևության նորությունները և հագուստի ու աքսեսուարների համադրության կանոնները:
3–4 աքսեսուարից ավել մի օգտագործեք
Մեկ կերպարում կարելի է օգտագործել մի քանի աքսեսուար, բայց ոչ 3-4-ց ավելի: Ամենակարևորն այն է, որ աքսեսուարները միմյանց համապատասխանեն գունային գամմայով և ոճով:
Մի թաքցրեք հագուստը շարֆի տակ
Այսպիսի վերնազգեստը պետք չէ պատել մեծ շարֆով: Հարմարավետության համար պարանոցին թեթև շարֆ կապեք ` հագուստի տակից:
Օգտագործեք միայն փոքր զարդերի հավաքածու
Տեսակետ կա, որ զարդերի հավաքածուն գեղեցիկ կդիտվի, եթե միասին կրեք: Իհարկե, դա ճիշտ է, սակայն հարցը չափսի մեջ է:
Մոռացեք պայուսակի և կոշիկի գույների համադրման կանոնի մասին
Պարտադիր չէ, որպեսզի կոշիկն ու պայուսակը նույն գույնն ունենան: Վառ կոշիկը ճիշտ կլինի համադրել ավելի հանգիստ գույնի պայուսակով:
Կանոն սահմանեք. կամ վառ հագուստ, կամ մեծ աքսեսուարներ
Կերպար ստեղծելով մենք պետք է հստակ հասկանանք` ինչ էֆեկտ ենք ցանկանում ստանալ և ճիշտ դասավորել ամեն ինչ: Վառ կարող է լինել կամ հագուստը, կամ էլ դիմահարդարումն ու աքսեսուարը, բայց ոչ բոլորը միասին:
Մոռացեք ժամացույցի մասին, եթե երեկոյան զգեստ եք կրում
Ձեռքի ժամացույցը հիանալի համադրություն է այն դեպքում, երբ կրում եք սպորտային կամ գործնական հագուստ: Սակայն երեկոյան զգեստն ու ժամացույցն անհամապատասխան են:
Հիշեք, որ լայն մատանիները ոչ բոլորին են համապատասխան
Փոքր մատների համար համապատասխան չեն լայն աքսեսուարները: Այս մասին հիշեք մատանիներ գնելիս:
Ձեռնոց ընտրեք կերպարի գույնին համապատասխան