Ռուսական աշխարհագրական հանրության մրցանակաբաշխության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 9-ամյա Միրոսլավ Օսկիրկոյի հետ զրուցելիս ասել է, որ Ռուսաստանի սահմանները ոչ մի տեղ չեն ավարտվում:
«Իսկ որտե՞ղ են ավարտվում Ռուսաստանի սահմանները»,-Միրոսլավին հարցրել է ՌԴ նախագահը:
«Ռուսաստանի սահմաններն ավարտվում են Բերինգի նեղուցի միջոցով, որտեղ ԱՄՆ-ն է»,-պատասխանել է 9-ամյա տղան: Դրան ի պատասխան՝ Պուտինը կատակել է ՝ ասելով, որ Ռուսաստանի սահմանները ոչ մի տեղ չեն ավարտվում:
«Դա կատակ է»,-հավելել է Պուտինը: