Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փախստականների համար կբացի Եվրամիության հետ սահմանները Եվրամիության քաղաքականության շարունակման դեպքում, որը, նրա խոսքով, ուղղված է թուրքական իշխանությունների դեմ, փոխանցում է Reuters-ը:
«Եթե այդ քաղաքականությունը շարունակվի, ապա սահմանները կբացվեն»,-ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ ո՛չ իր, ո՛չ էլ Թուրքիայի ժողովրդի վրա չեն ազդի Եվրախորհրդարանի սպառնալիքները:
Հիշեցնենք, որ երեկ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցվել էին, Եվրախորհրդարանը կողմ էր քվեարկել: