Հունվարի 10-ի երեկոյան Ադրբեջանի Սանգաչալի մագիստրալային գազամուղում հերթական պայթյունն է տեղի ունեցել, փոխանցում է haqqin.az-ը՝ հղում անելով ադրբեջանական պետական SOCAR նավթային ընկերության մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ սա արդեն երրորդ պայթյունն է տվյալ տարածքում:
Դեպքի արդյունքում տուժածներ չկան: Հրդեհի պատճառները ճշտվում են: