Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Ֆրայբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը Բունդեսլիգայի 18-րդ տուրում:
«Ծանր հանդիպում էր ուժեղ, ագրեսիվ մրցակցի դեմ: Առաջին խաղակեսում լավագույն կերպով չէինք գործում: Սակայն ինձ դուր եկավ բնավորությունը և հաղթանակի ձգտումը, որոնք ցուցադրեցին ֆուտբոլիստները: Այդ պատճառով էլ արդյունքում հաղթեցինք: Կարող ենք գոհ լինել արդյունքից, սակայն ոչ մեր խաղից»,- նշել է նա: