Գիտնական լինելը զվարճալի է. ամեն օր նոր, հաճախ անհեթեթ հետազոտություններ անցկացնել: Օրինակ, հաշվել Երկիր մոլորակի մրջյուններին, խնդրել դելֆինին խոսել հեռախոսով կամ հետևել թիթեռնիկներին երկրաշարժի ժամանակ:
Եվ հենց այդ հետազոտություններն են հաստատում ամենաանհավանական փաստերը:
1. Օքսֆորդի համալսարանն ավելի հին է, քան ացտեկների կայսրությունը
Օքսֆորդում դասավանդումը սկսվել է դեռևս 1096թ., իսկ ացտեկների քաղաք-պետությունը ստեղծվել է 1325թ.-ին:
2. Միմյանց խոստում տալով` անհրաժեշտ է միացնել ճկույթները
Այս ժեստը եկել է Ճապոնիայից: Միմյանց խոստում տալով` երեխաները միացնում էին ճկույթները և հետևյալ արտահայտությունն էին անում. «Խոստանում եմ ճկույթով, որ եթե ստեմ, ապա հազար ասեղ կուլ կտամ, երդվում եմ»:
3. Յուպիտերում և Սատուրնում ադամանդներից անձրև է տեղում
Այս երկու գազային հսկաների վրա կարելի է ադամանդներից իրական երկինք տեսնել: Գիտնականները պնդում են, որ երկու մոլորակների ներսում ածխածինը կարող է հեշտորեն ադամանդի վերածվել:
4. Երկիր մոլորակի վրա 1,6 միլիոն մրջյուն է բնակվում
5. Աշխարհում ավելի շատ արհեստական ֆլամինգո կա, քան իրական
Ֆլամինգոն հազվագյուտ թռչուն է: Եվ այնքան գեղեցիկ, որ մարդիկ ցանկանում են այն տեսնել իրենց բակում: Այդ իսկ պատճառով ավելի շատ արհեստական ֆլամինգո կա, քան իրական:
6. Ելակը հատապտուղ չէ
Դա պարզապես անոթ է, որի մակերեսի վրա գտնվում են ելակի իրական պտուղները` փոքր կանաչ կետերը: Հավանաբար, ժամանակ պետք կգա այս փաստի հետ համակերպվելու համար:
7. Իսկ ահա բանանը հատապտուղ է
Աշխարհը կրկին շրջվել է:
8. Պիրոսոման 30-մետրանոց ճիճու է, որն ապրում է օվկիանոսում
Այս արարածին անվանում են նաև ծովային միաեղջյուր:
9. Միտրիդատ VI-ը չէր կարողանում ինքն իրեն թունավորել, քանի որ թույնի հանդեպ իմունիտետ ուներ
Պոնտիացի կայսրը մանկուց ընդունում էր թունավոր բույսերից պատրաստված խառնուրդ, որպեսզի դրանց հանդեպ իմունիտետ ձեռք բերեր: Ապստամբության ժամանակ հռոմեացիոները նրան գերի վերցրեցին, այդ իսկ պատճառով նա փորձեց ինքն իրեն թունավորել, սակայն` ապարդյուն:
10. Ոտքի չափը նույն է, ինչնախաբազուկինը, բթամատի չափը հավասար է քթի չափին, իսկ շուրթերի չափը` ցուցամատի չափին
Հավանաբար, փորձեցիք: Դա մարդու մարմնի ստանդարտ չափերն են, որոնցով ուղղորդվում են նկարիչները մարդուն պատկերելիս:
11. Գաջետը առաջին երեք ատոմային ռումբերից մեկն է
1943-ին ստեղվեցին 3 ատոմային ռումբեր` Gadget, Little Boy և Fat Man:
12. Էն Հոջես` միակ մարդը, ով փրկվել է ասուպի ընկման ժամանակ
Ամերիկուհի Էն Հոջեսն առաջին կինը դարձավ, ում վրա Ալաբամա նահանգում 1954թ. ընկավ ասուպը:
13. Կոալան միակ կենդանին է, որն ունի նույնպիսի մատնահետք, ինչպես մարդը
14. Հայելու մեջ իրեն տեսնելիս առաջինը, ինչին ուշադրություն է դարձնում կապիկը, ոտքերի արանքն է
15. Դելֆինները կարողանում են խոսել հեռախոսով և իմանալ, թե ում հետ են խոսում