Ահա, թե ինչու են վիրաբույժները կանաչ և կապույտ համազգեստ կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են վիրահատարանում բժիշկները կանաչ կամ կապույտ համազգեստ կրում և ոչ սպիտակ: Պարզվում է, որ նման մանրուքից կարող է կախված լինել վիրահատության հաջողությունը:

Ինչո՞ւ է վիրաբույժների համազգեստի գույնն այդքան կարևոր.

Սկզբնապես բժիշկների համազգեստը սպիտակ է եղել: 1914թ. ազդեցիկ բժիշկներից մեկը որոշեց հրաժարվել այդ համազգեստից՝ ընտրելով կանաչ, ապա հետագայում կապույտ գույնը:

Գաղտնիքն այն է, որ սպիտակ գույնը կարող է մի քանի ակնթարթում կուրացնել վիրաբույժին, եթե նա հայացքը արյան գույնից տեղափոխում է գործընկերների խալաթների վրա: Նույնը տեղի է ունենում մեզ հետ, երբ փողոց ենք դուրս գալիս և նայում ձյանը:

Իսկ ինչո՞ւ հենց կապույտ և կանաչ գույն ընտրվեց.

Պատճառն այն է, որ կապույտն ու կանաչը գունային սպեկտրում հակառակ են կարմիր գույնին, իսկ վիրահատության ժամանակ վիրաբույժները նայում են հենց կարմիր արյանը: Այդպիսով, այդ գույներն օգնում են բժիշկի աչքերի զգոնությանը և առավել զգայուն դարձնում կարմիր երանգների հանդեպ:




Լրահոս