ՖՈՏՈ. Մարդասիրական օգնությունը տեղափոխվել է Լաթաքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք է տեղափոխվել մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը:

Սիրիայի հայկական համայնքների ուժերով մարդասիրական օգնությունը, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և հագուստ, կբաշխվի ինչպես Լաթաքիայի, այնպես էլ Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին ու հակամարտությունից տուժած սիրիացի ժողովրդին:

Լաթաքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները կարևորել են սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող օգնությունը և այն ուշադրությունը, որ Հայաստանը դրսևորում է սփյուռքի հայկական համայնքների նկատմամբ:

Առաջիկա օրերին Սիրիայի Արաբական Հանրապետություն կառաքվի նաև մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:




Լրահոս