Չարժե՞ անցյալը վերհիշել. ի վերջո, Կոմունիստական կուսակցության գույքը վերցրե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե այն ժամանակվա իշխանավորները՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի, կուսակցությունից վերցրել էին հիմնական գույքը և կուսակցությանը թողել փողոցում:

ArmLur.am-ը մեկնաբանությունների համար դիմեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Վերջինս չցանկացավ մտնել հին պատմությունների մեջ: «Խորհրդային Միությունում հեղափոխություն է եղել, փլուզվել է Խորհրդային Միությունը: Կոմիունիստական կուսակցությունն իր կուսակցական մենաշնորհը կորցրել է… հազար ձևի բան է եղել: Երկու խոսքով ասել հնարավոր չէ»,- նշեց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ այդ պատմությունների մեջ մտնելն իրենց ոչինչ չի տալու:

Հ.Գ. ՀԽ նախագահի մեկնաբանությունից այդպես էլ պարզ չդարձավ` ի վերջո, Կոմկուսի գույքը վերցրե՞լ են, թե՞ ոչ: Արդյոք չարժե՞ անցյալը վերհիշել…

Լիդա Եղիազարյան




Լրահոս