ՀԱՐՑ. Բազմիցս լսել եմ կոշտ գրավի մասին: Խնդրում եմ՝ մի փոքր մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում վերջինս: Ո՞րն է կոշտ գրավը:
Լիանա Տերտերյան (35 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Տերտերյանի հարցին ի պատասպան՝ տեղեկացնում ենք, որ կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ՝ գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաեւ գրավատուի մոտ թողնված գրավի առարկան, կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գրավի առարկա (գրավական) կարող է լինել շրջանառության մեջ գտնվող ցանկացած գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել: Իրերի գրավն ընդգրկում է պատկանելիքները եւ անբաժանելի պտուղները, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված: Ի դեպ, գրավի մասին պայմանագրով կարող է նախատեսվել գրավի տարածում այն իրերի վրա, մասնավորապես պատրաստի արտադրանքի պտուղների եւ եկամուտների, որոնք կարող են ապագայում գրավառուի սեփականությունը դառնալ, այսինքն՝ անցնել նրա լրիվ տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման ներքո: