ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարների միջև անհամաձայնություն է առաջացել` փակել Բաղրամյան պողոտա՞ն թե՞ վերադառնալ Ազատության հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ մարդիկ այսօր նույնպես հավաքվել էին Ազատության հրապարակում ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանի: Այնուհետև մեկնարկեց ցուցարարների երթը: Նրանք նստացույց արեցին Ամիրյանի փողոցի վրա: Ոստիկանությունը նրանց զգուշացրեց, որ եթե կարգի չհրավիրվեն, ապա իրենք ուժի կդիմեն: Ցուցարները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, որից հետո Նալբանդյան Սայաթ Նովա փողոցներով պատրատսվում էին հետ գալ Ազատության հրապարակ:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ բողոքի ցույցի մասնակիցները Սայաթ-Նովա փողոցի վրա մի պահ նստեցին և կրկին բարձրաձայնեցին իրենց պահանջների մասին: Շահեն Հարությունյանը նրանց հորդորեց այդ պահանջների մասին խոսել Ազատության հրապարակում: Այս պահին, սակայն, ցուցարարների միջև անհամաձայնություն է տիրում, ոմանք ասում են, որ գնան Բաղրամյան պողոտան փակեն, իսկ Շահեն Հարությունյանն էլ առաջարկում է Ազատության հրապարակ գնալ:

Հավելենք, որ ցուցարարները, ի վերջո, որոշեցին Ազատության հրապարակ գնալ:




Լրահոս