ՖՈՏՈ. «Ելք» դաշինքի թեկնածուն ընտրողների հետ անմիջական զրույց ծավալելու յուրօրինակ տարբերակ է ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երրորդ օրն է` «ԵԼՔ» դաշինքի կողմից թիվ 2 տարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Վահագն Հովակիմյանի կողմից Աջափնյակի, Արաբկիրի եւ Դավթաշենի բնակիչները սկսել են ստանալ այս ծրարները:

Թեկնածուի փոխանցմամբ` լինելով ԵԼՔ դաշինքի կենտրոնական շտաբի անդամ եւ լիազոր ներկայացուցիչ, անձնական քարոզարշավ ծավալելու համար գրեթե ժամանակ չի ունենում: Ուստի այս կերպ փորձում է անմիջական զրույց ծավալել թիվ 2 տարածքի ընտրողների հետ:

Նշենք, որ նամակի հետ միասին ընտրողներին է ուղարկվել նաեւ ԵԼՔ-ի նախընտրական ծրագրի սեղմագիրը, քվեաթերթիկի օրինակի վրա իր օգտին քվեարկելու ձեւանմուշը և անձնական թռուցիկը:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ բաժանվել է ավելի քան 22 հազար նամակ:

 




Լրահոս