Այսօր ՀՀԿ վարկանիշային թեկնածու Կարեն Բոթոյանը հանդիպեց և զրուցեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ, ովքեր նրան ջերմ ընդունելության արժանացրին:
Բնակիչներին ողջունելուց հետո Բոթոյանն ելույթ ունեցավ` նշելով, որ չի եկել քարոզչություն անելու, այլ իր այցը բարեկամական այց է:
Նա նաև հայտնեց, որ իր ընկերների հետ միասին Վարդենիս քաղաքի մասին գեղեցիկ երգ է ստեղծել:
«Ես այսօր չեմ եկել քարոզարշավի, ես եկել եմ ձեզ հետ հանդիպելու: 5 տարի ես ունեցա փորձաշրջան, ունեցա և ձեռքբերումներ, և բացթողումներ, եւ ես այսօր նորից եկել եմ ձեզ մոտ, իմ սիրելի քաղաքի գիրկը, որպեսզի ստանամ վարդենիսցու օրհնությունն ու աջակցությունը հետագա 5 տարիների համար: Ես քարոզարշավ չեմ անելու, ծրագրերից չեմ խոսելու, իմ այցը ընկերաբար է: Ես երկար մտածեցի, թե ինչ կարող եմ անել Վարդենիսի համար և որոշեցի մեր ընկերների հետ միասին ստեղծել մի գեղեցիկ կատարում, երգ, որը նվիրված կլինի Վարդենիսին»,-ասաց նա:
Վարդենիս քաղաքին նվիրված երգից հետո, հանդիպման ավարտին, իրենց կատարումներով հանդես եկան մի խումբ երգիչ-երգչուհիներ:
Արփինե Թովմասյան
Մանրամասները՝ տեսանյութում: