«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարող է կրկին վերադառնալ իր պաշտոնին: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում նա մանդատ ստանալու համար բավարար ձայներ չի ստացել:
Ազգային ժողով վերադառնալու հնարավորություն, սակայն, նրա համար կարող է ստեղծվել: Բանն այն է, որ Կոտայքի մարզում Վարդան Այվազյանը ստացել է ընդամենը 7 հազար 226 ձայն եւ հայտնվել է չորրորդ տեղում Սամվել Սանամյանից, Անդրանիկ Հարությունյանից եւ Արամ Հարությունյանից հետո: Բայց, մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկում կա, որ Սամվել Սանամյանը մնա գործադիրում, իսկ Անդրանիկ Հարությունյանը իր՝ «Գազպրոմ- Արմենիա» ընկերության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնում:
Այս դեպքում արդեն Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությանը բաժին ընկնող երկու մանդատները կհասնեն Վարդան Այվազյանին եւ Արամ Հարությունյանին: Մինչդեռ, որոշ տեղեկությունների համաձայն, Անդրանիկ Հարությունյանը պայքարում է եւ չի ցանկանում հրաժարվել մանդատից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: