Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը ստիպել է բոլոր աշխատողներին ներկա գտնվել Տարոն Մարգարյանի քարոզարշավին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը առանձնակի ջանասիրությամբ է լծվել Տարոն Մարգարյանի վերընտրության գործին: Ուրբաթ օրը՝ Կենտրոնում Տարոն Մարգարյանի հանդիպման ժամանակ տնօրենը ստիպել է բոլոր աշխատակիցներին պարտադիր մասնակցել ժամը 18-ին՝ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը։ Հանդիպումից փախչող աշխատակիցներին սպառնացել է հեռացնել աշխատանքից: Բացի այդ՝ մեր աղբյուրները պնդում են, որ տնօրենը հրահանգել է բժիշկներին ստորագրել, որ ընտրելու են Տարոն Մարգարյանին․ նման ցուցակ պտտվում է պոլիկլինիկայում դեռ միայն բժիշկների շրջանում: Ուշագրավ է, որ նույն պոլիկլինիկայում, որը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, խորհրդարանի ընտրությունների ժամանակ ուղղորդումներ չեն եղել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս