ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության եւ պետական եկամուտների կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ պատգամավորի եղբորորդուն պատկանող ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մարզային բաժնին:
Տեղեկացանք, որ «Ավշար Պրոդ» ՍՊԸ-ն 2016 թվականի հոկտեմբերի 21-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մարզային բաժինն անվավեր ճանաչի ՊԵԿ-ի Արարատի մարզային բաժնի կողմից կայացրած որոշումը: Պարզվում է, որ 2016 թվականին ՊԵԿ վերոնշյալ ստորաբաժանումը ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում է իրականացրել, ինչի արդյունքում համապատասխան ակտ է կայացրել:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ