4 քաղաքացիական հագուստով անձ, որոնք ներկայացել են Շենգավիթի ոստիկանության ներկայացուցիչներ, ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձին այսօր առավոտյան փնտրել են civilnet.am-ի լրագրող Արփի Մախսուդյանի տանը:
Այս մասին գրել է լրագրողը՝ սոցցանցի իր էջում։
«Առավոտ ծեգին ոստիկանությունից չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել՝ առանց համապատասխան օրդերի, իբր հանցագործի են փնտրում ու օպերատիվ ինֆո ունեն, որ մեր տանն է, մենք էլ ասոցացված անձ ենք, հետո երբ պահանջեցի դուրս գալ տնից, որովհետև առանց համապատասխան որոշման տունը խուզարկելու իրավունք չունեն, սկսեցին գորգռալ, թե իրենք են ասողը իսկ մենք կատարողն ենք: Հարգարժան ոստիկաները փորձեցին սկեսրայիս բաժին տանել, մեղադրելով մեզ, իրենց օպերատիվ հետախուզությանը խոչընդոտելու համար ՝ մեր տանը առավոտ կանուխ, առանց տույլտվության: Հեռացան միայն այն բանից հետո, երբ ասացի, որ փաստաբանիս կկանչեմ, խոստացան անպայման վերադառնալ: հորդորեցի հաջորդ անգամ գալ խուզարկության թույլտվությամբ: Մի խոսքով, հեչ սիրուն չի, պարոն ոստիկանապետ»,- հայտնում է լրագրողը: