Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփին Է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը: «Անտարակույս», պատասխանել Է ՌԴի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե Լավրովը հանդիպմանը փոխանցել Է արդյոք Պուտինի ուղերձը Թրամփին, տեղեկացնում Է «Արմենպրես»- ը: Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի եւ ՌԴի արտաքին գործերի նախարարի հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 10-ին:
Պեսկովը նշել Է, որ «արտաքին գործերի նախարար Լավրովի շփումներն իրականացվել են ի շարունակումն այն հեռախոսազրույցի, որը վերջերս կայացավ երկու նախագահների միջեւ»: ՌԴի նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը Թրամփի եւ Լավրովի զրույցից հետո: «Դա դրական երեւույթ Է (Լավրովի հետ Թրամփի հանդիպումը), միեւնույն ժամանակ այստեղ անհրաժեշտ Է առայժմ զուսպ լավատեսությամբ (վերաբերվել), որովհետեւ առջեւում մեծ աշխատանք Է սպասում», ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: