Այսօր հայ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի ծննդյան օրն է։
Ծնվել է 1941 թվականի հունիսի 10-ին՝ Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում[1][2]։ 1964 թվականից հանդես է գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։
Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), Ժայռը (1973), Մարդն «Օլիմպոսից» (1974) և այլն։