«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահները շարունակում են փնտրել Գարեգին Չուգասզյանին: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» իրադարձություններից անմիջապես հետո՝ 2016-ի ամռանը, շատերը ձերբակալվեցին, իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամն անցավ ընդհատակ և դարձավ անհասանելի: Նրա անունը հոլովվում է «Սասնա ծռերի» քրեական գործի շրջանակներում, և, ըստ որոշ տեղեկությունների, նրան անգամ համարում են ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչներից: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Չուգասզյանը թեև թաքնվում է, բայց ինտենսիվ կապի մեջ է լրատվամիջոցների հետ՝ պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրագրողներին:
Հիմնադիր խորհրդարանի անդամներն էլ նրա հետ մշտական շփումներ ունեն, սակայն հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները, ՀԽ անդամներին աչալուրջ հետևելն անգամ արդյունք չեն տալիս: Պարզվեց, որ IT տեխնոլոգիաների իմացությունը տվյալ դեպքում կոնկրետ արդյունք է տալիս՝ Չուգասզյանը հենց այդ գիտելիքների շնորհիվ է կարողանում հետքերը թաքցնել: Մեր տեղեկություններով, իշխանությունն այնքան մեծ ցանկություն ունի հայտնաբերելու և պատմելու նրան, որ ոչ մի միջոց չի խնայում, անգամ պատրաստ է նրա կոորդինատները հայտնելու դիմաց մեծ պարգևատրում խոստանալ»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: