«Փաստ»-ն անդրադարձել է Ալավերդի քաղաքում տեղի ունեցած դաժան սպանության ու այդ առնչությամբ մի շարք ուշագրավ փաստեր ներկայացրել։ Թերթի տեղեկություններով՝ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39-ամյա Կարեն Փիրուզյանին սպանել է Վալերի (Վալոդիկ) Դավթյանը։ Նրան ձերբակալել են։
«Եվ այսպես, Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել)։ Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը։ Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով։ 2015թ-ի սեպտեմբերի Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին։ Հիմնական թեկնածուներ մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին։ Հաղթեց մարզպետի թեկնածուն։ Այն ժամանակ էլ Տարոնն ու Վահագնը իրար դեմ էին «աշխատում»։
Մեկ տարի առաջ կիսագողական ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» աստրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին ու ալավերդցի Վարդան Ավագյանին։ Մինչ օրս նա հետախուզման մեջ է։ Եվ ահա երկու օր առաջ Վահագն խմբին հարող Վալերի՝ (Վալոդիկ) Դավթյանը այսպես վրեժ լուծեց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։