![](https://armlur.am/wp-content/uploads/2017/06/Radik-Martirosyan.jpg)
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հունիսին Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Շերբակովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ասպարեզում համագործակցության հարցերը, նախանշել տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր:
Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն այցելել է իր ուսուցչի` Նոբելյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից Ալեքսանդր Պրոխորովի հուշարձան և ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն