Կարեն Կարապետյանն ընտրակեղծարարին պաշտոն է տվել. նոր նշանակման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այնպիսի անձի է նշանակել ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին, ով տարիներ շարունակ զբաղվել է ընտրակեղծարարությամբ:

Նա խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել է թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Եղիշ Տերտերյանը այն բազմաթիվներից մեկն է, որի անուն-ազգանունն ընտրողի ենթագիտակցության մեջ նույնանում է ընտրակեղծարար բառի հետ:

Իսկ ահա այս տարվա խորհրադարանական ընտրություններից առաջ Եղիշե Տերտերյանը կրկին հայտնվել է սկանդալային պատմության մեջ: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սահակյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանին:

Պատճառը հանձնաժողովի նախագահն է եղել` իր կոպիտ պահվածքով: Բանն այն է, որ Տերտերյանը կոպիտ բղավել է Լ. Սահակյանի վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասինՙ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը` Եղիշ Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»։




Լրահոս