Ժամանակն է, որ ԵՄ երկրները սկսեն ճանաչել Արցախի անկախությունը. չեխ պատգամավոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժամանակն է, որ Եվրոպական Միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: «Իհարկե, այդ կոնֆլիկտը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով, եւ որքան հնարավոր է շուտ, քանի որ մահանում են անմեղ մարդիկ, մահանում են ադրբեջանցիներ, մահանում են հայեր: Ես կարծում եմ, որ պատմական ճշմարտությունը Հայաստանի եւ Արցախի կողմն է:

Եթե այս հարցում նրանց չաջակցենք, ապա նշանակում է չընդունել Հարավային Կովկասի պատմական ձեւով բաժանումը, սակայն նման բան չենք կարող թույլ տալ: Ես մեկ խնդիր եմ տեսնում. Արցախն արդեն 20 տարուց ավել է, ինչ առանձին պետություն է, չնայած այն դեռ ոչ ոք չի ճանաչել, նույնիսկ Հայաստանը: Չնայած դրան՝ Արցախն ունի իր առանձին քաղաքականությունը, ժողովրդավարական համակարգ, հաջողակ տնտեսություն: Արցախն իրավամբ առանձին պետություն է, եւ ես կարծում եմ, որ արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը»,- ասել է նա»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս