«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կառավարությունը նպատակ ունի տուգանել շրջակա միջավայրն աղտոտող քաղաքացիներին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ փողոցում ծխախոտի մնացորդ գցող քաղաքացին կարող է տուգանվել 16 հազար դրամով:
Նրա խոսքով, տուգանքից չեն կարող խուսափել, պետք է վճարեն այնպես, ինչպես ճանապարհատրանսպորտային խախտումների համար են պարտադիր վճարում: Նախարարը նշեց, որ այս մասին արդեն օրենքի նախագիծ են մշակել, խոշոր ձեռնարկությունների համար տուգանքը կհասնի մինչև 200-300 հազար դրամի: