Ադրբեջանը չի կարողանա ԵԱՏՄ-ին անդամակցել. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, որը կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին: Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այս մասին վաղուց է խոսվում, դեռ մինչեւ Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռների խոցումը:

«ԵԱՏՄ-ն ունի նման համաձայնագիր արդեն Վիետնամի հետ, այն մեծ շուկա է: Նույնը ենթադրվում է նաեւ այս դեպքում»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարին, Կոլերովի խոսքերով՝ տրամաբանական կլինի, եթե Ադրբեջանը նույնպես ցանկանա նման համաձայնագիր ստորագրել, սակայն ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են կայացվում, եւ Հայաստանը դեմ կլինի դրան: «Նշանակում է՝ նա չի ստանա նման համաձայնագիր ունենալու համաձայնություն»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս