ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է լինում ավանդատուի ավանդի չհատուցված մասի հետ: Ո՞ւմ է փոխանցվում հետագայում:
Լեւոն Շահնազարյան (67 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով: Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երաշխավորում են ՀՀ-ում գործող բանկերում, ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրված ավանդների հատուցումը: