Վերջ ճաքած ոտնաթաթերին. 4 արդյունավետ միջոց փափկեցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճաքած ոտնաթաթերը ոչ միայն տգեղ են, այլև հաճախ ցավ են պատճառում։ Այս խնդրից ազատվելու համար կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք կօգնեն փափկեցնել ոտքերը։

Մեղր։ Fithacker.ru-ն գրում է, որ եթե մաշկը հակված է չորության, կարող եք մեղր օգտագործել։ Մեղրը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, ինչի շնորհիվ կարող է պայքարել վարակների դեմ։

Բաղադրիչներ

տաք ջուր

1 բաժակ մեղր։
Ինչ է հարկավոր անել

Տաք ջուրը լցրեք տարայի մեջ։
Ավելացրեք մեղրն ու լավ խառնեք։
Ոտքերը ջրի մեջ դրեք 20-30 րոպե։
Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։
Բուսական յուղ։ Բուսական յուղերը կօգնեն խոնավեցնել ու պաշտպանել մաշկը։ Կարող եք օգտագործել ցանկացած բուսական յուղ՝ արևածաղկի, ձիթապտղի և այլն։

Շագանակագույն շաքար։ Շագանակագույն շաքարավազը կարող եք օգտագործել որպես սկրաբ՝ ճաքճքած ոտքերի համար։ Այն կօգնի մաքրել մաշկի մահացած հատվածները։ Այն նաև թթու է պարունակում, որը կարող է պայքարել բակտերիալ վարակի դեմ։

Բաղադրիչներ

2 ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
տաք ջուր։
Ինչ է հարկավոր անել

Խառնեք շաքարը, մեղրը, ձիթապտղի յուղն ու կիտրոնի հյութը։
Ավելացրեք տաք ջրին։

Ոտքերը ջրի մեջ թողեք 10 րոպե։
Շագանակագույն շաքարի մյուս մասը շրջանաձև շարժումներով քսեք ոտքերին։
Ոտքերը լվացեք տաք ջրով։
Կաթ։ Կաթը հարուստ է վիտամին A-ով և այլ սննդարար նյութերով, որոնք օգնում են փափկեցնել մաշկը։

Բաղադրիչներ

1 բաժակ կաթ

4 ճաշի գդալ շագանակագույն շաքար կամ աղ
կես բաժակ կոկոսի յուղ կամ մանկական օճառ
5-7 բաժակ տաք ջուր։
Ինչ է հարկավոր անել

Կաթն ավելացրեք տաք ջրին։
Ոտքերը դրեք ջրի մեջ 8-10 րոպեով։
Ավելացրեք շաքարը կամ աղը յուղին, լավ խառնեք։
Քսեք ոտքերին մերսող, շրջանաձև շարժումներով։
Լվացեք տաք ջրով։




Լրահոս