«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ԿԱ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն–վարչության մաքսային ձևակերպումների բաժնի պետ Աստղիկ Միրոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Միրոյանը հայտարարագրել է «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա և երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ շինություն, որի դիմաց հայտարարագրում գրված է՝ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառույցները:
Պաշտոնը ստանձնելու պահին Միրոյանն ունեցել է 67 միլիոն դրամ դրամական միջոցներ ու 1 միլիոն 533 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից ստացված:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում