Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը չի գործելու. այն փակ է լինելու:
Նշենք, որ սա հաջորդել է «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որի համաձայն` արդեն այսօր առավոտյան շարժման ակտիվիստները մտադիր են կաթվածահար անել Երևանում երթեւեկությունը, խոչընդոտել կամուրջների վրա տեղի ունեցող անցուդարձը, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատանքը:
Ակտիվիստները նաև հայտնում են, թե մետրոյի Երիտասարդական կայարանից իրենց բերման են ենթարկում: