Այսօր ԱԺ հատուկ նիստում Հանրապետության նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 77 կողմ, 18 դեմ ձայներով ընտրվեց ՀՀ վարչապետ:
Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրեց համապատասխան հրամանագիրը, որով Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ:
Սակայն հետաքրքիր է, որ Կառավարության պաշտոնական կայքում Կարեն Կարապետյանն դեռևս համարվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար: (Տե′ս լուսանկար 1)
Նշենք նաև, որ Կառավարության կայքում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու մասին որև` տեղեկություն չկա: (Տե′ս լուսանկար 2)
Հ. Գ. Ի դեպ, Կարեն Կարապետյանը դեռ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին` ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: