Այսօր Վանաձորի Հայքի հրապարակում կրկին հավաքվել են հազարավոր երիտասարդներ, աշակերտներ, ուսանողներ՝ շարունակելու բողոքի ակցիան՝ դասադուլի տեսքով: Նրանք նախ քայլերթով շարժվեցին Վանաձորի արհեստագործական քոլեջ, որտեղ իրենց միացան նոր մարդիկ, ապա Վանաձորի պետական բժշկական քոլեջ, որտեղ դռները կողպված էին:
Ցուցարարները նախ դիմեցին տեղի ոստիկաններին, որպեսզի նրանք միջամտեն, քանի որ տնօրինությունը ուսանողներին փակի տակ է պահում: Ցուցարարների համառելուց հետո դռները բացվեցին, և բազմաթիվ ուսանողներ միացան: Վերջիններիս խոսքով՝ իրենց առաջ փակել էին հաստատության դռներն ու դարպասները, որպեսզի չկարողանան միանալ շարժմանը: Նրանցից մեկը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ առաջիկայում պետական քննություններ ունեն, բայց չեն վախենում՝ դուրս են եկել պայքարի: Երթևեկությունը միակողմանի դադարեցված է:
Մարջան Չոբանյան
Վանաձոր