ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբկիրում նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը սադրիչների խումբ է ստեղծել. փողոցներ են փակվել, իրավիճակը լարվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Արաբկիրում իրավիճաը լարվում է: Պատճառը ցուցարարների շարքերում հայտնված սադրիչներն են:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Հրայր Անտոնյանը համայնքի պատգամավորների հետ սադրիչների խումբ է ստեղծել, ապա ծրագրավորում և նրանց ուղարկում է` ներկա գտնվելու ցույցերին:

Ցուցարարներից շատերը նկատել են, որ սադրիչներից շատերը ալկոհոլի ազդեցության տակ են լինում և նրանց կառավարել կամ ցույցից հեռացնել չի լինում: Այս պահին ցուցարարները փակել են Քոչար-Կոմիտաս փողոցների խաչմերուկը, որտեղ վիճաբանություն է հասունացել, որը սպառնում է վերածվել կռվի:

Իհարկե, դժվար է ասել` նրանց ևս ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանն է ուղարկել, թե ոչ, սակայն պաստն այն է, որ այստեղ սադրիչները կռիվ են հրահրում:




Լրահոս