Ռուսահայ օլիգարխիան ծանր վիճակում է. իշխանությունների զայրույթից սարսափած՝ վախենում են վերադառնալ Ռուսաստան. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսահայ օլիգարխիան հայտնվել է չափազանց ծանր վիճակում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նրանց տապալումն է:

Ռուսահայ օլիգարխիան տևական ժամանակ Ռուսաստանի իշխանություններին հավատացրել է, որ Հայաստանը իրենց վերահսկողության տակ է, որ իրենց հայրենիքում նույնիսկ ճանճը չի կարող տզզալ առանց իրենց համաձայնության, ուր մնաց իշխանության խնդիր լուծվի: Մինչդեռ հիմա Ռուսաստանի իշխանությունները համոզվել են, որ այդ մարդիկ ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ոչ մի ազդեցություն չունեն Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների վրա:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ օլիգարխների մի մասն այնքան է սարսափած Ռուսաստանի իշխանությունների զայրույթից, որ նույնիսկ չի համարձակվում վերադառնալ Ռուսաստան՝ դառնալով քաղաքական վտարանդի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս