Այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ներկայացրեց իրենց առաջարկները, որոնցից մեկը վերաբերում էր ընտրողների ցուցակներին: Նա առաջարկեց, որ վավեր անձնագիր չունեցող անձանց պետք է հանել ցուցակներից: Նազարյանը նշեց, որ խոսքը մոտ 200 հազար մարդու մասին է:
Վերջինիս խոսքով, կան մարդիկ, որոնց անձնագրերը վավեր չեն, վերջիններս գործարք չեն անում, Հայաստանում չեն ապրում, սակայն մասնակցում են ընտրություններին և առաջարկեց այդ անձանց հանել ցուցակներից: Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը զարմանալի համարեց անձանց միանգամից ցուցակներից հանելը: Վերջինս նշեց, թե, օրինակ, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեն ֆիքսել դեպք, որով մարդիկ անվավեր անձնագրով են մասնակցել ընտրություններին:
«Կառավարությունը պետք է ապահովի դռնեդուռ արշավ և մինչև ցուցակից հանելը համոզվի, որ իրենք երկրում չեն: Դա կառավարության ու ոստիկանության պարտականությունն է և դժվար կատարվող չէ: Ես չեմ կարծում, թե մարդուն իրավունք ունենք հանելու ցուցակից միայն նրա համար, որ նա նոր նմուշի անձնագիր չունի: Շատ մարդիկ կան, ովքեր գործարքներ չեն անում, ապրում են իրենց կյանքով և իրենց անձնագիր պետք չէ», -ի պատասխան նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: