![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/azgayin-joxov-1.jpg)
ԱԺ երեկվա արտահերթ նիստն անցավ նախկինների նմանությամբ կիսադատարկ դահլիճում: Նախագծերի քննարկումների ժամանակ պատգամավորներից հատուկենտ մարդիկ էին դահլիճում ներկա, հարց տալիս, փորձում ելույթ ունենալ: Նրանք գերադասում էին դահլիճ մտնել օրինագծերի քվեարկությանը մասնակցելու համար։
Պատահական չէ, որ գրանցվել էր 105 պատգամավորից 76-ը, քվեարկություններին մասնակցում էին առավելագույնը 70-72-ը: Փաստորեն, պետք է արձանագրենք, որ Ազգային ժողովն իր նախկին ոճը չի փոխել անգամ թավշյա հեղափոխությունից հետո: