Վրաստանում ձերբակալել են Վարդան Ղուկասյանի փեսային. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած  խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա: Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից: «Տարօրինակ բաներ եք ասում, տենց բաներ չկա, զարմանալի մարդիկ եք, քնից ինչ-որ բաներ եք տեսնում իմ վրա, չկա տենց բաներ»: Միայն թե, նկատենք, որ Ղուկասյանի ձայնը երեկ բավական տխուր էր, նա իր ոճի մեջ չփորձեց անգամ լրագրողներին մեղադրել իբր սուտ լուրեր տարածելու մեջ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս