Սևան-Գեղամավան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է 1990 թ. ծնված վարորդը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ օգոստոսի 24-ին ժամը 11:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված՝ 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների և շտապօգնության կանչի վայր հասնելը՝ քաղաքացին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: